HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՕԵԿ-ը մնաց 3 նախարարի հույսին

Քիչ առաջ ՀՀԿ ու ՕԵԿ ղեկավարները հանդիպել և ստորագրել են կոալիցիոն նոր հուշագիր, որով ՕԵԿ-ը, փաստորեն, վերահաստատել է 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին կուսակցության դիրքորոշումը: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Այդ հուշագիրը, փաստորեն, ՕԵԿ-ին ոչինչ չի տալիս, բացի այն, որ պահպանելու է մինչ այս ունեցած 3 նախարարական պորտֆելները: ՕԵԿ-ին չվստահեցին նույնիսկ ԱԺ երկու փոխնախագահներից մեկի պաշտոնը. դրանք մնալու են ՀՀԿ-ին: Է. Շարմազանովը դժվարացավ նշել, ՕԵԿ-ը ղեկավարելու է իր ունեցած նախարարությունները, թե դրանք փոխվելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter