HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շոյգուն ռուսական զորքերին հրամայել է լքել Խերսոնը

Խերսոնի մարզում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովկինը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առաջարկել է թողնել Խերսոնի մարզի աջափնյա հատվածը, որտեղ գտնվում է Խերսոն քաղաքը։ Սուրովկինի զեկույցը հեռարձակել է «Россия 24» հեռուստաընկերությունը։

Շոյգուն համաձայնվել է Սուրովկինի առաջարկին։ Ռուսաստանցի գեներալը հայտարարել է, որ ներկայիս պայմաններում Խերսոնը և մոտակա բնակավայրերը անհնարին է ամբողջությամբ սնուցել։

«Գնահատելով իրավիճակը՝ առաջարկում եմ պաշտպանություն զբաղեցնել Դնեպր գետի ձախ ափին»,- հայտարարել է նա։ Սուրովկինն այդ որոշումը «ծանր» է անվանել, սակայն հայտարարել է, որ դա կփրկի մարդկանց կյանքը։

«Մեր համար ռուսաստանցի զինվորականների կյանքն ու առողջությունը միշտ առաջնահերթություն է մնում։ Մենք պետք է ի գիտություն ընդունենք նաև քաղաքացիական բնակչության համար սպառնալիքը։ «...» Սկսեք զորքերի նահանջը և ձեռնարկեք տեխնիկայի, սպառազինության և անձնակազմի անվտանգ տեղաշարժի համար անհրաժեշտ բոլոր միջոցները Դնեպր գետի մյուս ափ»,- հայտարարել է Շոյգուն։

Ռուսաստանը Խերսոն քաղաքը գրավել էր մարտի սկզբին՝ Ուկրաինայի տարածք ներխուժումից մի քանի օր անց։ Այդ քաղաքը դարձել էր մարզային միակ կենտրոնը, որը պատերազմի սկզբից ի վեր գրավվել էր ռուսական բանակի կողմից։

Ամռանը ստանալով հեռահար հրետանային համակարգեր՝ Ուկրաինան սկսել էր ռմբակոծել Խերսոնի մարզի կամուրջները։ Դա բարդացրել էր Խերսոնի մարզի՝ Դնեպր գետի աջ ափին տեղակայված ուժերի մատակարարումը, որտեղ տեղակայված էր նաև Խերսոն քաղաքը։

Լուսանկարը՝ Константин Михальчевский / РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter