HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր ընտրվելուց հետո Մարգարիտ Եսայանը իրեն «հեռու է զգում» լրագրությունից

«Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող, ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Մարգարիտ Եսայանն այսօր ստացավ իր պատգամավորական մանդատը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պատգամավորի  խնդիրը պետք է լինի ճիշտ օրենքներ մշակելը:

«Մենք այսօր շատ ունենք օրենքներ եւ լավ օրենքներ եւ խնդիր ունենք օրենքների իրականացման, կատարման հետ: Համոզված եմ, որ այն խորհրդարանը, որ այսօր է ձեւավորվել, իր առջեւ դրված խնդիրը կկատարի, եւ մենք կունենանք շատ հետաքրքիր, աշխատող, ակտիվ եւ գրագետ խորհրդարան»,-նշեց նորընտիր պատգամավորը:

Մարգարիտ Եսայանն ասաց, որ շատ ուրախ է, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները լինելու են խորհրդարանում եւ կան մի քանի ընդդիմադիր խմբակցություններ, որոնց շնորհիվ էլ խորհրդարանում աշխատանքն էլ ավելի հետաքրքիր է լինելու:

Լրագրողները Մ. Եսայանից հետաքրքրվեցին, թե ինչ չի անելու խորհրդարանում, ասենք` ուրիշի փոխարեն քվեարկելո՞ւ է, թե՞ ոչ: «Հուսով եմ՝ չեմ քնելու խորհրդարանում, ուրիշի կոճակները չեմ սեղմելու եւ փորձելու եմ աշխատել այնպես, ինչպես որ երազել ենք լրագրողներով, այսինքն` փորձելու եմ ստեղծել այն կերպարը, որը պատկերացնում էինք լրագրողական մեր համայնքում: Կարծում եմ՝ ոչ մեկիդ հուսախաբ չեմ անելու»,-հավելեց Մարգարիտ Եսայանը:

Քանի որ Մարգարիտ Եսայանն այսուհետ անձեռնմխելի է լինելու, ինչի հնարավորությունը չուներ լրագրող եղած ժամանակ, հետաքրքրվեցինք, թե անձեռնմխելիությունը ինչ է փոխելու իր կյանքում: «Անձեռնմխելիությունը մարդու հոգեվիճակ է: Ես միշտ էլ ինձ ազատ եւ անկաշկանդ եմ զգացել լրագրող աշխատած տարիներին: Չեմ կարծում, որ պատգամավորական մանդատն ինձ ինչ-որ բանով կաշկանդելու է»,-ավելացրեց Մ. Եսայանը:

Պատգամավորը «Հետքին» ասաց, որ լրագրությամբ չզբաղված վերջին 3 ամիսները փորձաշրջան են եղել իր համար եւ արդեն պատկերացնում է իր անելիքները: «Անկեղծ ասեմ՝ ես հիմա մի քիչ ինձ հեռու եմ զգում լրագրությունից, բայց պահելու եմ բոլոր այն լավ բաները, որ սովորել եմ լրագրությունից եւ փորձելու եմ դրանք օգտագործել քաղաքականության մեջ»,-ավելացրեց Մարգարիտ Եսայանը:

Մեկնաբանություններ (1)

liana
Hargeli tikin Esayan...dzez maghtum em շատ հետաքրքիր, աշխատող, ակտիվ եւ գրագետ խորհրդարանayin ashxatanq HHK qreaoligarxik patgamavorneri het...SLABO:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter