HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն անձամբ չի մասնակցի Բալիում G 20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի Բալի կղզում չի մասնակցի G 20-ի գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերի 15-16-ը։ Այդ մասին տեղեկությունը հաստատել է Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանությունը։

Ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Պուտինը, հավանաբար, տեսակապի ձևաչափով կմասնակցի գագաթնաժողովին։

Ավելի վաղ, այն մասին, որ Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին, իսկ պատվիրակությունը կգլխավորի Լավրովը, հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։ Bloomberg-ը գրել էր, որ այդպիսի որոշումը «Պուտինին հնարավորություն կտա խուսափել միջազգային առաջնորդների հետ առճակատումից, մասնավորապես Ջո Բայդենի հետ, որը Ռուսաստանի առաջնորդին անվանել է «ռազմական հանցագործ»»։

Երկու օր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս առցանց ձևաչափով կմասնակցի գագաթնաժողովին։ Զելենսկին, ավելի վաղ, հայտարարել էր, որ չի մասնակցի այդ գագաթնաժողովին, եթե դրան մասնակցի Պուտինը։ «Իմ անձնական տեսակետը և Ուկրաինայի տեսակետն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնակցի գագաթնաժողովին, Ուկրաինան չի մասնակցի»,- ասել էր Զելենսկին։

Լուսանկարը՝ Sergei Bobylev / Sputnik, Kremlin Pool via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter