HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ․ ՊՆ

ՊՆ-ն հայտնում է, որ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։

«Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։ Նախաձեռնությանը միացել և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի հետ միասին դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՔոչարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացմանը Պաշտպանության նախարարության միանալով ծրագրի առաքելությունը լրացվել է նոր իմաստով՝ ապահովել մշտական կապը բանակի և հայրենիքի պաշտպանների միջև՝ նրանց պահելով պետության ու բանակի մշտական հոգածության ներքո, ամրապնդել կապը բանակի, նրա պաշտպանների և եկեղեցու միջև։ Եվ այս խորհուրդի մարմնավորումն է այն, որ վիրավոր զինծառայողներին ուղեկցող խմբում ներգրավված են ինչպես պատերազմի բովով անցած սպաներ, այնպես էլ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը: Ուխտագնացության մասնակիցներին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

Ողջունելով ուխտագնացության մասնակիցներին, Պաշտպանության նախարարի տեղեկալ Ա Սարգսյանը Պաշտպանության նախարարության ամբողջական սատարումն է հայտնել ծրագրին, կարևորել դրա շարունակականության ապահովումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս մեծ թվով վիրավոր զինծառայողներ հաղորդակից կլինեն ծրագրին։

Հերթական խումբը Երուսաղեմ կմեկնի նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter