HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ նախագահ Սարգսյանին` Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունքի տրամադրման առթիվ

Մեծարգո պարոն նախագահ,

Ձեզ դիմելուս առիթը, իմ վաղեմի ընկերոջ անելանելի թվացող կացության մատնված լինելու փաստն է, որի լուծման համար Ձեր աջակցությունն եմ ակնկալում: Լեռնային Արցախի ազատամարտի տարիներից Ձեզ անձամբ քաջածանոթ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանեանը, ողորմած Հրանտ Դինքի հետ նույն դպրոցի նստարանները կիսած, իմ և իմ շրջապատի հարյուրավոր մտավորականների և դեմոկրատ մարդկանց բավական մոտիկից ճանաչած հայորդին է:

Նրա հայրենասիրության մասին Ձեզ որևէնորությունասելու ի վիճակի չեմ, քանի որ սրանից 23 տարի առաջ՝ դեռևս Խորհրդային ժամանակներում Փարիզից մշտական բնակության նպատակով մայր հայրենիք տեղափոխված մի մարդու, իր ժողովրդի վտանգված գոյությունը պաշտպանելու համար սեփական կյանքը զոհաբերելուց չխուսափած այդ քիչ սփյուռքահայերից մեկը լինելու փաստը, Դուք, վստահ եմմեզանից շատ ավելի լավ գիտեք:

Կյանքն իր հայրենիքի ճակատագրի հետ նույնացնելով վաղուց Երևանում հաստատված, երկու փոքր երեխաների հայր Սարգիսի 2008 թ. մարտի 1-ից հետո այդ ժամակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած մի հրամանով Հայաստանից արտաքսման ենթակա լինելու տխուր փաստի պատճառով, երկար տարիներ բանտերում տառապելուց հետո նույնիսկ, մոտ մեկ տարի առաջ ազատությունն վերագտնելով հանդերձ, ՀՀ քաղաքացի հանդիսացող տիկնոջ և երկու երեխաների հետ իր երկրում ապրել և աշխատելու իրավունքից մինչօրս զրկված մնալը լրջագույն խնդիր է հանդիսանում:

Նրա բանտում գտնվելու ժամանակ կյանքից հեռացած հոր գերեզմանն իսկ այցելելու հնարավորությունից զրկված, այժմ 80 տարեկան ծեր մորը տարիներ ի վեր չտեսած հայրենասեր մտավորականի ենթարկված այս առավել քան տառապալից փորձությունը, սկսած ինձնից, հավատացեք հազարավոր մարդկանց համար մինչօրս էլ անհասկանալի է մնում ու քանի որ իրավական պետություն հանդիսացող Հայաստանում սովորական մի ընթացակարգի՝ կացության կարգավիճակի տրամադրման հարցին իրավական լուծում չգտնվելը բացառում եմ, Ձեզ՝ մեծարգո պարոն Նախագահ, իբրև ՀՀ Սահմանադրության երաշխավորի դիմում եմ սույն հարցին դրական լուծում տալու համար անհրաժեշտ քայլերն անելու խնդրանքով:

Դեռ երեկ, 1918-1920 թթ. անկախ Հայաստանի աշխարհի քարտեսում վերստինհայտնվելու տարեդարձի երջանիկ օրը, հերթական անգամ այցելելու հնարավորությունն ունեցածսիմ բարեկամ երկիր ոտք դնելու պահից սկսած, հավատացեք, մտքիցս դուրս չեկող ու ինձ անձամբ շատ անհանգստացնող այս մտահոգիչ խնդրի բանական լուծման արժանացման մասին եմ երազում: Հարցերի պակաս չունեցող մեր տարածաշրջանում, գրեթե քառորդ դար է Ֆրանսիան ընդմիշտ թողնելով, իր ճակատագիրը սեփական հայրենիքի հետ կապած իմ հարգարժան բարեկամիս՝ Սարգիս Հացպանեանին Հայաստանում ապրելու և աշխատելու ամենատարրական իրավունքի տրամադրման առթիվ հարկ եղածն անելու թախանձագին խնդրանքով Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահիդ եմ դիմում:

Խնդրանքիս դրական լուծման առթիվ փայփայած հույս ու սպասումով՝ ընդունեք հարգանքներիս հավաստիքը:

Ռագըփ ԶԱՐԱՔՈԼՈՒ

Հայաստանի «Հակոբ Մեղապարտ» պատվո շքանշանակիր,  Մարդու իրավունքների պաշտպան

ք. Երևան, 29.մայիս.2012 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter