HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ազգային հավաքականն սկսել է նախապատրաստությունն ընկերական խաղերին

Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսել է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով նոյեմբերի 16-ին եւ 19-ին Կոսովոյի ու Ալբանիայի ընտրանիների դեմ ընկերական խաղերին: 

Հիշեցնենք, որ հավաքականիւ գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին ընկերական խաղերին նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել հետեւյալ 25 ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա) 
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ (Բուլղարիա)
Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)
Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել էր. «Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, եւս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու եւ գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ազգային ընտրանին այսօր իր հավաքն սկսել է հետեւյալ ֆուտբոլիստներով․

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Սերոբ Գալստյան - «Արարատ»

Երեկոյան՝ Հայաստանի առաջնության հանդիպումներից հետո, հավաքին կմիանան հետեւյալ ֆուտբոլիստները․

Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»
Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ

Այսօր հավաքին կմիանա նաեւ Պետրոս Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան թիմին կմիանան Վարազդատ Հարոյանն ու Արթուր Գալոյանը: Նոյեմբերի 14-ի առավոտյան ազգային հավաքականը կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ թիմին կմիանան Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը եւ Ավենտիս Ավենտիսյանը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին, մեր ընտրանին կմրցի Կոսովոյի հետ, իսկ ամսի 19-ին՝ Երեւանի ժամանակով 20:30-ին, տեղի կունենա Ալբանիա-Հայաստան մրցավեճը: 

Կոսովոյի հետ Հայաստանը կհանդիպի առաջին անգամ, իսկ Ալբանիայի հետ պաշտոնական ու ընկերական խաղերի փորձ մերոնք ունեն: 

Առաջին երկու հանդիպումները պաշտոնական էին ու կայացել են ԱԱ-1998-ի ընտրական փուլում: 1996-ի նոյեմբերի 9-ին Տիրանայում գրանցվեց 1-1: Մեր թիմից աչքի ընկավ Հակոբ Տեր-Պետրոսյանը: Պատասխան խաղը Երեւանում էր 1997-ի սեպտեմբերի 6-ին: Հարություն Վարդանյանի, Էրիկ Ասադուրյանի ու Գառնիկ Ավալյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 3-0: 2013-ի օգոստոսի 14-ին Տիրանայում կայացած ընկերական խաղում ալբանացիները հաղթեցին 2-0 հաշվով: «Եվրո-2016»-ի ընտրական փուլում տեղի ունեցավ եւս երկու հանդիպում: 2015 թ. մարտի 29-ին Էլբասանում Ալբանիան հաղթեց 2-1: Մեր թիմի օգտին գրանցված գոլն ինքնագոլ էր ալբանացի պաշտպան Մերգիմ Մավրայը: 2015-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում ալբանացիները հաղթեցին 3-0 հաշվով: 

Այսպիսով՝ Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային դիմակայությունում կայացած 5 խաղերից 1-ում հաղթել է մեր ընտրանին, 1-ում գրանցվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաղթել են ալբանացիները: Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը՝ 8-5՝ հօգուտ ալբանացիների: 

Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ընտրանին 93-րդն է, Ալբանիան՝ 66-րդը, իսկ Կոսովոն՝ 107-րդը: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter