HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Նորքում կրակոցներ հնչեցնելու դեպքով ձերբակալվել է նույն թաղամասի 44-ամյա բնակիչը

Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ վայրում անհայտ անձի կողմից կրակոցներ հնչեցնելու և հայհոյելու մասին ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 16:14-ին:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն թաղամասի 44-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ: 44-ամյա  տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 24 հատ S & B 7,62*25 գրառմամբ փամփուշտ: Վերջինիս կինը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել «COLT տեսակի», «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, ինչպես նաև «INFORCE» գրառմամբ ատրճանակներ, «ВЕПРЬ-КМ» տեսակի ինքնաձիգ, 66 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 պարկուճ, 2 հատ  փամփշտատուփ, որոնք առգրավվել են: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է ՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter