HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը հատուցում է տրամադրել 55 նոր շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից  51-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։

Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։ ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում՝ www.1000plus.am/hy/compensation։

ԶԱՀ-ի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շահույթ չհետապնդող, հատուկ օրենսդրությամբ կարգավորվող հիﬓադրամ է, որը հիմնադրվել է 2017թ. Կենտրոնական բանկի կողﬕց՝ հայրենիքը և նրա սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին կայուն, արդար ֆինանսական հատուցում տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ը կառավարվում է անկախ, արհեստավարժ և բարձր հեղինակություն վայելող Հոգաբարձուների խորհրդի կողﬕց։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից՝ մինչ օրս մոտ 81․6 միլիարդ դրամ, կամավոր նվիրաբերություններից՝ մինչ օրս մոտ 11․8 միլիարդ դրամ, որոնք ստացվում են աշխարհասփյուռ հայությունից, ինչպես նաև ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից ստացված եկամուտից` շուրջ 8․7 միլիարդ դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter