HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին

ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկացնում է, որ Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին։

Պաշտպանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել հաստատության մանդատը, անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդներին, ներկայացրել խորհուրդների ձևավորման նպատակներն ու գործառույթները:

Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է ՄԻՊ-ի կառուցվածքին, աշխատանքների ուղղություններին, կարևորել նաև մարզային ստորաբաժանումների աշխատանքը:

Այնուհետև պատասխանել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հարցերին՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների, ՀՀ-ում մարդու իրավունքների մարտահրավերների, խոսքի և հավաքների ազատության, կանանց իրավունքների հետ կապված:

Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները, անդրադարձել դրանցում ներկայացված փաստերին՝ խոսելով ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի մասին:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter