HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր:

44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրների համատեքստում՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի և մասնագիտացված գործակալությունների առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իրենց մանդատին համապատասխան առկա մարտահրավերներն արձանագրելու և հասցեագրելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter