HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  հարցերը,  ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter