Սելավ` Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհին
Մայիսի 30-ին' ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում' Ուրցաձոր-Խոսրովի արգելոց ավտոճանապարհի 15-րդ կմ-ում սելավի հետևանքով ճանապարհը փակվել է և 11 ավտոմեքենա հայտնվել է արգելափակման մեջ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ ճանապարհը քարերից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա և Ուրցաձոր գյուղից դեպքի վայր է մեկնել 1 միավոր ծանր տեխնիկա:
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ ժամը 20.15-ին ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են, երթևեկությունը' վերականգնվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել