
ԱՄՆ նախկին փոխնախագահի պնդմամբ՝ ամերիկացիներն ապագայում Դոնալդ Թրամփից ավելի լավ առաջնորդ կարող են գտնել
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որը Թրամփի վարչակազմում է զբաղեցրել այդ պաշտոնը, կարծում է, որ ամերիկացիներն ապագայում կկարողանան նախագահի ավելի լավ թեկնածու գտնել, քան նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ մասին Փենսը հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ ինչ կարծիք ունի Փենսն այն մասին, որ Թրամփը պետք է զբաղեցնի նախագահական աթոռը, հանրապետական նախկին փոխնախագահը պատասխանել է. «Կարծում եմ, որ դա կախված է ամերիկյան ժողովրդից։ Բայց ես համարում եմ, որ ապագայում մենք ավելի լավ ընտրություն կունենանք։ Մարդիկ ցանկանում են տեսնել ազգային այնպիսի առաջնորդների, որոնք ցուցաբերում են կարեկցանք և ոգու առատաձեռնություն։ Եվ ես կարծում եմ, որ այդ օրերն առջևում են»,- հավելել է Մայք Փենսը։
Հարցազրույցում Փենսը նաև հայտնել է, որ մտածում է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։
Սպասվում է, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Դոնալդ Թրամփը կհայտնի 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Սակայն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության աննշան հաղթանակից ու երեք թեկնածուների պարտությունից հետո, որոնց աջակցում էր Թրամփը, ամերիկյան լրատվամիջոցները սկսեցին ենթադրել, որ Հանրապետական կուսակցությունը չի աջակցի նրա թեկնածությանը։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել