HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շահագործման հանձնվեց Գյումրիի Օյունջյան վարժարանի նոր մասնաշենքը

Այսօր շահագործման հանձնվեց Գյումրիի թիվ 21 միջնակարգ դպրոցին պատկանող 4-րդ մասնաշենքը: Նոր մասնաշենքում տեղակայվելու են դասասենյակներ, համակարգչային սրահը, լինգաֆոնային կաբինետը, նոր մարզասրահ և այլն: Այդ կերպ դպրոց-վարժարանին նաև հնարավորություն կընձեռվի երկհերթ դասերից անցում կատարելու մեկհերթ ուսուցման:

Գյումրիի թիվ 21 միջնակարգ դպրոցը վերականգնվեց 10 տարի առաջ նյույորքաբնակ հայ բժիշկ Հովհաննես Օյունջյանի խնայողություններով և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ: Դպրոցը ներկայումս կրում է բարերարի ծնողների' Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը: 2000թ. հանդիսավորապես բացվեց նորոգված դպրոցն իր երեք մասնաշենքով' կրթությամբ ապահովելով մոտ 500 աշակերտի: Մեկ տարի առաջ սկսած և շուրջ 800 հազար դոլար արժեցած շինաշխատանքները ամբողջացրին դոկտոր Օյունջյանի երազանքը:

Նոր մասնաշենքի բացման արարողությանը մասնակցում էր անձամբ բարերարը, ՀՕՖ-ի ներկայացուցիչը, երկրի վարչապետը, տեղական և մարզային իշխանություների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ոչ միայն Գյումրիից, այլև մայրաքաղաքից: Դպրոցաշինության և գիտության զարգացման մեջ ներդրած մեծ ավանդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանը բարերարին պարգևատրեց վարչապետի հուշամեդալով:

Ի դեպ, Հովհաննես Օյունջյանը դեռևս 2000թ. ՀՀ 2-րդ նախագահի կողմից պարգևատրվել էր «Մխիթար Հերացի» շքանշանով, ապա ընտրվել Գյումրու «Պատվավոր քաղաքացի», իսկ 2003թ. պարգևատրվել Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով:

«Օյունջյան» հիմնադրամի միջոցներով արդեն 100-ից ավելի երիտասարդ ստացել է բարձրագույն կրթություն: Բարերարը հավաստիացնում է, որ շարունակելու է օժանդակել իր ազգանունը կրող դպրոցին ու նրա սաներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter