HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի Ֆաթիհ շրջանում ավտոմեքենա է պայթել։ Այդ մասին փոխանցում է թուրքական Habertürk պարբերականը։ Պատճառը դեռևս հայտնի չէ։

Կրակը տարածվել է նաև մոտակայքում կայանված մեքենաների վրա, սակայն, ըստ պարբերականի, հրշեջներն արդեն մարել են այն։

Ֆաթիհը Ստամբուլի պատմական կենտրոնն է, այնտեղ են գտնվում Թուրքիայի խոշորագույն քաղաքի տեսարժան վայրերի մի մասը։

Մի քանի օր առաջ Ստամբուլի Իսթիքլյալ զբոսաշրջային փողոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ։ Ավելի ուշ, փողոցն ամբողջությամբ փակվել էր երկրորդ պայթյունի ռիսկի պատճառով։ Փակվել էր նաև մոտակայքում գտնվող Թաքսիմ հրապարակը։ Քաղաքի դատախազությունը պայթյունը որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ 

Ավելի ուշ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ ձերբակալել է պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող կինը։ Ըստ թուրքական կողմի՝ նա Սիրիայի քաղաքացի է։ Գերատեսչության տվյալներով՝ կինը կապ է ունեցել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ։

Լուսանկարը՝ Yeni Şafak-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter