HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

500 հազ․ դրամ միանվագ աջակցություն՝ վիրավոր կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

2022 թ.-ի սեպտեմբերի 13-ից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի՝ 500 000 դրամի չափով: Որոշումն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 17-ի նիստում։

Ըստ նախագծի հիմնավորման՝ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները գտնվելու են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկի առաջ են։

Աջակցությունը կտրամադրվի միանվագ՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter