HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում առանց արտանետումների թույլտվության կաթսաներ են շահագործվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատում» եւ պարզել, որ ընկերությունը շահագործել է 6 ջեռուցման կաթսա՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության։

Տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։ 

«Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ»,- նշված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ 




Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter