HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքի հետ․ Փաշինյան

Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորություն կտա Հայաստանի Հանրապետության անունից՝ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր կնքել ձեռքբերող ընկերության հետ:

Որոշումն ընդունվեց Կառավարության նոյեմբերի 17-ի նիստում։ Նիստին ներկա էր ոչ թե Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այլ՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ փոխքաղաքապետի՝ Հանրապետությունում, այդ թվում՝ Երեւանում վթարային շենքերի բավական լուրջ խնդիր կա։

«Դեռևս հոկտեմբերին Աջափնյակ կատարած շրջայցը սկսել էինք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին հանդիպելուց։ Աջափնյակն «ամենահարուստն է» 4-րդ կարգի վթարային շենքերի առումով, Երևանում ունենք 13 հատ 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենք, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ կառուցապատողներին առաջարկվում է այդ շենքերի տարածքում նոր շենքեր կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի քննարկմանն անդրադարձավ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին․ «Չենք հայտարարել այդ մասին, բայց ուզում եմ ասել, որ և՛ տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի, և՛ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված են «Սուրմալուի» դեպքերի հետ, երբ իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել, երբ ես Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կկրկնվի։ Դրանից ուղիղ 2 տարի հետո տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter