HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ՝ նոյեմբերի 17-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Սենատի կողմից ընդունված բանաձևի համար և ընդգծել դրա կարևորությունը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նաև այսօր ստորագրված՝ Զարգացման ֆրանսիական գործակալության՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը՝ ընդգծելով ֆինանսական աջակցությունից զատ Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ներդրման կարևորությունը:

«Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ԶՖԳ-ի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ հաշվի առնելով նաև առաջիկայում ԶՖԳ-ի կողմից Հայաստանում գրասենյակի բացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter