HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանձնաժողովը որոշեց, թե ով կղեկավարի Օհանավանը

Քիչ առաջ թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշեց մայիսի 22-ին Օհանավան համայնքում կայացած ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչել անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանին:

«Հետքը» տեղեկացրել էր, որ 44 ձայնի տարբերությամբ պարտված թեկնածուն' գործող գյուղապետ Նշան Միսակյանը, բողոքարկել էր ընտրությունների արդյունքները թիվ 14 ԸԸՀ: Այսօր առավոտից սկսվել էր քվեաթերթիկների վերահաշվարկը, որին մասնակցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը, թեկնածուների վստահված անձինք, ինչպես նաեւ' տեղամասի հանձնաժողովի նախագահը:

«Փոփոխություններ չեղան, անճշտություններ չկար: Բացել ենք պարկը, ամեն ինչ օրենքի սահմանում էր: «Պտիչկի» պահով կասկածելի 1-2 քվեաթերթիկ բոլորի մոտ էլ կար, ճիշտ է' սխալ էր, բայց ձայների փոփոխություն չեղավ»,-տեղեկացրեց

Թիվ 14 ԸԸՀ նախագահ Մեսրոպ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Օհանավանի համայնքապետի թեկնածուները երեքն էին: Նշան Միսակյանը հավաքել է 566 ձայն, Ալեքսան Ալեքսանյանը' 610, իսկ երրորդ թեկնածուն' Ամասիկ Միսակյանը' 228 ձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter