HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

Մասնավորապես.

 

  • 20.05.1996 - 21.12.1998 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն՝ որպես ստաժոր, 
  • 21.12.1998 - 12.01.1999 թվականներին - Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ, 
  • 12.01.1999 - 08.04.2003 թվականներին - Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական, 
  • 08.04.2003 - 30.11.2007 թվականներին - Երևան քաղաքի դատախազի օգնական, 
  • 30.11.2007 - 31.10.2013 թվականներին - Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, 
  • 31.10.2013 - 18.11.2022 թվականներին - Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter