HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխաբադը պատրաստվում է ընդունել «Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան» գագաթնաժողովը

Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Աշխաբադում։ Այդ մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին հայտնել է TACC գործակալությունը՝ հղում անելով թուրքմենական «Нейтральный Туркменистан» թերթին։ Վերջինիս փոխանցմամբ՝ այդ մասին քննարկում է եղել Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի հանդիպման ընթացքում։

Բերդիմուհամեդովը նշել է, որ Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափով եռակողմ գործընկերությունը ունի մեծ նշանակություն, և Աշխաբադը պատրաստ է ընդունել կողմերի հանդիպումը, որը պլանավորված է դեկտեմբերի սկզբին։

Եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում առանձին տեղի են ունենում արտաքին գործերի, տրանսպորտի և էներգետիկայի նախարարների հանդիպումներ, ինչպես նաև իրականացվում փաստաթղթերի հետ աշխատանք, որոնք կստորագրվեն բարձր մակարդակով հանդիպման ընթացքում։ 

Հանդիպման ընթացքում իր հերթին Շենթոփը նշել է, որ թուրքական բիզնեսի ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են Թուրքմենստանի տնտեսության տարբեր հատվածներում, իսկ այս տարվա 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը կազմել է 2,54 միլիոն դոլար, ինչը 13,8 %-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտաքին առևտրի գծով Թուրքիան Թուրքմենստանի երկրորդ խոշոր գործընկերն է։ Շենթոփի խոսքով՝ կան հնարավորություններ առևտրային շփումների խորացման ուղղությամբ, իսկ այդ գծով աշխատանքը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ նշվել էր, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հետ քննարկել Թուրքիայում գազային կենտրոնի ստեղծման հարցը, ինչը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի սկզբին Աշխաբադ նախատեսվող այցի ժամանակ։

Լուսանկարը՝ Shutterstock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter