HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սախալինում գազի պայթյունի հետևանքով փլուզվել է հինգ հարկանի շենքի շքամուտքը. կա 9 զոհ

Սախալինի հինգ հարկանի շենքերից մեկում գազի պայթյուն է եղել։ Meduza-ի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել կղզու կենտրոնական հատվածում գտնվող Տիմովսկոյե գյուղում՝ Յուժնո-Սախալինսկ գյուղից 450 կիլոմետր դեպի հյուսիս։ Պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ին, որի հետևանքով փլուզվել է անկյունային շքամուտքի առաջինից հինգերորդ հարկերը։ Ընդհանուր առմամբ այդ շքամուտքում բնակվում էր 33 մարդ։ Հարևան շքամուտքերի բնակարաններում վնասվել են դռները։

Շենքը գազաֆիկացված չի եղել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի ունեցել գազի մասնավոր բալոնի սխալ պահպանման և գործարկման հետևանքով։ Mash-ը պնդում է, որ այն եղել է բնակարաններից մեկի պատշգամբում։ РЕН ТВ-ն, հղում անելով բնակիչներից մեկին, հայտնել է, որ նախօրեին տնից «գազի սուր է հոտ է գալուց եղել»։ Կնոջ խոսքով՝ գազի հոտը գալիս էր մոտակա թոնրատնից։ Իշխանությունները նշել են, որ թոնրատունը գտնվում է առանձին շենքում և կապ չւոնի պայթյունի հետ։

Պատահարի հետևանքով զոհվել է 9 մարդ, որոնց թվում 3 երեխա կա։ Բացի այդ, փլատակների տակից հանել են 7 տուժածի, վնասվածք է ստացել նաև ԱԻՆ 1 աշխատակից։ Տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, փլատակների տակ կարող է դեռևս լինել մի քանի մարդ։ Իշխանությունները ճշտում են շենքի բնակիչների ցանկերն ու ուսումնասիրում փլուզված բնակարանները։ Դեպքի վայրում աշխատում է 59 փրկարար և 13 միավոր տեխնիկա։ Շենքի մյուս շքամուտքերի բնակիչները ժամանակավորապես կտեղավորվեն տեղական Մշակույթի տանը։

ՌԴ քննչական կոմիտեն երկու հոդվածով քրեական գործ է հարուցել։ Տեղական իշխանությունները զոհվածների ընտանիքներին խոստացել են վճարել 1 միլիոն ռուբլի, իսկ վնասված բնակարանների բնակիչներին՝ 500 000 ռուբլի։

Լուսանկարը՝ Спутник գործակալության կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter