HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն Իրանի հետ համատեղ անօդաչուներ կարտադրի

Ռուսաստանն ու Իրանը գաղտնի գործարք են կնքել, համաձայն որի՝ ՌԴ տարածքում պետք է սկսվի անօդաչու թռչող սարքավորումների արտադրություն։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների իր աղբյուրներին ու նրանց հետախուզական տվյալներին։

Պարբերականի երեք զրուցակիցները հայտարարել են, որ Ռուսաստանի ու Իրանի իշխանություններն այդ մասին պայմանավորվել են Թեհրանում նոյեմբերի սկզբին կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ «երկու երկրները արագ առաջ են շարժվում նախագծերի և հիմնական մասերի փոխանցման ուղղությամբ, որոնք կարող են մի քանի ամսվա ընթացքում թույլատրել սկսելու արտադրությունը»։

Հրապարկման մեջ նշվում է, որ Կրեմլը Իրանի հետ համատեղ նախատեսում է արտադրել հարյուրավոր անօդաչուներ։ Ըստ դրա՝ արևմտյան երկրների պաշտոնատար անձինք պնդում են, որ այդպիսի համաձայնությունը կդառնա «ռուս-իրանական միության հետագա խորացումը», և այդպես Ռուսաստանը կկարողանա «կտրուկ մեծացնել համեմատաբար ոչ թանկ, բայց շատ կործանիչ համակարգերի իր պաշարները»։

Նույն The Washington Post-ը հոկտեմբերի 16-ին հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանի հետ կնքել է պայմանագիր, որով նախատեսվում է Ռուսաստան մատակարարել Fateh-110 և Zolfaghar տեսակի բալիստիկ հրթիռներ։ Բացի այդ, Իրանը նաև Ռուսաստան կուղարկի Muhajer-6 տեսակի տասնյակ անօդաչուներ և Shahed-136 տեսակի կամիկաձե դրոնների մեծ քանակություն։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter