HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Պատգամավորը պետք է լինի հնարավորինս դիլետանտ. Արշակ Սադոյան

«Բարձրակարգ ինժեներն ինչպե՞ս է բարձրացնելու հոմոսեքսուալիզմի դեմ պայքարի հարցն Ազգային ժողովում: Բիզնեսմենն ընդամենը հասկանում է, թե շաքարն ինչպես և որտեղից բերի, երգչուհին ընդհանրապես հեռու է քաղաքականությունից, իսկ մեզ հարկավոր են այնպիսի պատգամավորներ, որոնք ընդհանրացված գաղափար ունեն բոլոր բնագավառներից և դիլետանտ են դրական առումով»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺԴ  նախագահ Արշակ Սադոյանը:

Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին` Սադոյանն ասաց, որ իշխանություններն ուղղակի կատարելագործել են իրենց վերարտադրվելու մեխանիզմները, եթե առաջ դա կոպիտ էին անում, այժմ ավելի նուրբ ձևով են աշխատում:

«Իշխանությունների կողմից տարված ոսկերչական նուրբ աշխատանքի արդյունքում ոչխարները չտուժեցին, իսկ գայլերն էլ կուշտ մնացին»,- ասաց Արշակ Սադոյանը և հավելեց, որ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է. ստեղծված իրավիճակում ինչ-որ բան կարող է անել երիտասարդական ավյուն ունեցող չորրորդ իշխանությունը:

Սադոյանի գնահատմամբ հասարակությունը և առաջին հերթին ԶԼՄ-ները ակտիվ չգտնվեցին ընտրախախտումների առանձին դրսևորումների դեմ պայքարում, այդ դեպքում ի՞նչ ակնկալել հասարակ տնային տնտեսուհուց:

Սադոյանն առաջարկում է օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես Facebook սոցիալական ցանցի հնարավորությունները, որպեսզի հնարավոր լինի մեկտեղել ամբողջ աշխարհում սփռված հայությանը: Դրա համար կարելի է նաև ստեղծել որոշակի պետական ատրիբուտներով կառավարման ձև` ազգ-կազմակերպություն, որին մասնակից կլինեն 10 միլիոն հայերն ամբողջ աշխարհից և ոչ թե միայն հայրենիքում գտնվող 3 միլիոնը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից ստորագրած կոալիցիոն հուշագրին` Սադոյանը խոստովանեց, որ իր կանխատեսումները ԲՀԿ-ի մասով չիրականացան, սակայն նա համոզված է, որ դրանից էապես ոչինչ չի փոխվի, «Բարգավաճ Հայաստանը» կշարունակի իշխանության շահերը ներկայացնել. «Ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞նց կարող է Գագիկ Ծառուկյանը հարաբերությունները փչացնել Սերժ Սարգսյանի հետ»,- ասաց Արշակ Սադոյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter