HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիլիպ Դելմոտն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

POD CONSULTING ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում: Որոշումը կայացվել է 2022թ. նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում՝ հաշվի առնելով Ֆիլիպ Դելմոտի բազմամյա միջազգային աշխատանքային փորձը կապիտալի շուկաներում և ներդրումային ոլորտում:

Ֆիլիպ Դելմոտը միջազգային ֆինանսների ոլորտում ճանաչված փորձագետ է, European Expertise & Expert Institute-ի (EEEI) անդամ և Gerson Lehrman Group-ի (GLG) փորձագետ: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է կապիտալի շուկաները Լոնդոնի և Փարիզի ներդրումային բանկերի համար (Bank of America և Credit Agricole CIB):

2016թ.-ից Ֆիլիպ Դելմոտը խորհրդատվություն է մատուցում եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին պարտատոմսերի գծով: Ֆիլիպ Դելմոտը հանդիսանում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Paris Europlace-ում, Ֆինանսների և ներդրումների հանձնաժողովի նախագահ FBA AEC-ում: 

Այդպիսով Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արտեմ Կոնստանդյան, Վարդան Աթայան և Ֆիլիպ Դելմոտ:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter