HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում

Արդարադատութան նախարարության, Կենտրոնական բանկի և «Ամերիաբանկ»-ի համագործակցությամբ գործարկվել է ավտոմատացված ծրագիր, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն: Այս մասին հայտնում է Հայաստանի արդարադատության նախարարությունը։

Թվային լուծումների շնորհիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս ավտոմատ եղանակով պատասխան կստանա՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա:

Ավտոմատացման նոր ներդրվող համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնք են՝ կատարողական վարույթի շրջանակում ՀԿԱԾ և բանկ հարաբերությունների արագ և արդյունավետ կարգավորումը, առավել պարզեցված վարչարարությունը, քաղաքացիների հաշիվների առավելագույն սեղմ ժամկետում ապաարգելադրումը, ապաարգելադրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականության բացառումը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի Բանկ»-ի և «Կոնվերս Բանկ»-ի հետ:

«Գործընթացը լինելու է շարունակական և համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում»,-ասվում է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ։

 

:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter