HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանի նախագահը հաստատել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին իր մասնակցությունը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Երևանում նոյեմբերի 23-ին կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին Բիշքեքում հայտարարել է Ղրղզստանի նախագահի աշխատակազի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը։

«Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը նոյեմբերի 23-ին աշխատանքային այց կկատարի Հայաստանի Հանրապետություն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար»,- հայտարարել է նա։ 

Նրա խոսքով՝ կազմակերպությանն անդամ երկրների ղեկավարները Երևանում կքննարկեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ընթացիկ իրավիճակը և միջազգային անվտանգության արդիական հարցերը։

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ երկրների առաջնորդները «կամփոփեն կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները և կլսեն Բելառուսի Հանրապետության նախագահության շրջանում գործունեության գերակա ուղղությունների մասին տեղեկատվությունը»։

«Բացի այդ, նախատեսված է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների միջև դաշնակցության ամրապնդմանը, ինչպես նաև կազմակերպության կանոնակարգային գործունեությանը»,- նշել է ղրղզ պաշտոնյան։

Հիշեցնենք, որ վաղը Երևանի Դվին հյուրանոցային համալիրում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի առաջնորդները։ ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովին Երևանում կնախորդի Կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter