HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲԴԽ-ն Դավիթ Բալայանին առաջարկել է զբաղեցնել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով:

Դավիթ Բալայանը դատավորի կարիերան սկսել է 2001թ-ից` զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։ Այնուհետև տեղափոխվել է Երևան:

Նշենք, որ վերաքննիչ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ: 

Նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը` այս դեպքում ԲԴԽ-ն, չի ընդունում այդ առարկությունը, ապա Նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter