HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում քաղաքացին ինքնահրկիզվել է․ առողջական վիճակը ծանր է

Նոյեմբերի 22-ին, ժամը 13։11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4 հասցեի մոտակայքում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով։

Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Քաղաքացի Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) իջել է ծառից և ինքնահրկիզվել:

Փրկարարները մարել են կրակը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter