
Վերաքննիչն էլ մերժեց Հայկ Բաբուխանյանին
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և report.am կայքի:
Համաձայն որոշման՝ հայցվորներ Հայկ Բաբուխանյանից և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջե պետք է բռնագանձվի 393 հազար դրամ՝ որպես վերաքննիչ բողոք բերելու համար նախապես չվճարված գումար:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության մասին պահանջն ընդդեմ report.am-ի («Խմբագիր» ՍՊԸ-ի) և Էդիկ Անդրեասյանի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել