HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն առանձնազրույց են ունեցել

Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարությունը՝ նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter