HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ՝ գլխավոր դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նոյեմբերի 23-ի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։ Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանը փոխադրվել է և նշանակվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել է և նշանակվել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Շիրակ Սամվելի Խաչատրյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:

Արարատի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռաֆայել Ռազմիկի Մանուկյանը փոխադրվել է և նշանակվել Արարատի մարզի դատախազի պաշտոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter