HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

1,9 մլրդ դրամ՝ 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման համար

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 1 մլրդ 933 մլն 373 հազար դրամ կտրամադրի 96 դպրոցի շենքային պայմանների բարելավման և գույքայիn հագեցվածությունն ապահովելու նպատակով։

Դպրոցներից 15-ը Արագածոտնի մարզում են, 7-ը՝ Արարատի մարզում, 13-ը՝ Արմավիրի մարզում, 6-ը՝ Գեղարքունիքի մարզում, 17-ը՝ Լոռու մարզում, 6-ը՝ Կոտայքի մարզում, 21-ը՝ Շիրակի մարզում և 11-ը՝ Տավուշի մարզում։ Գումարները հատկացվում են դպրոցների մասնակի նորոգման համար, մասնավորապես․

  • 20 դպրոցում կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ,
  • 12 դպրոցում կիրականացվեն տանիքի նորոգման աշխատանքներ,
  • 33 դպրոցում կփոխարինվեն պատուհանները և դռները, կիրականացվեն դասասենյակների ներքին հարդարման աշխատանքներ,
  • 9 դպրոցում կիրականացվեն սանհանգույցների նորոգման աշխատանքներ,
  • 3 դպրոցում կիրականացվեն ֆոտովոլտային համակարգի կառուցման աշխատանքներ,
  • 19 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճի կամ ճաշարանի նորոգման կամ բակի բարեկարգման աշխատանքներ:

Գույքով կապահովվի 101 դպրոց։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցը զեկուցելիս նշեց, որ բացի այս՝ չզեկուցվող հարցերով գումար են հատկացրել նաև 8 մանկապարտեզի նորոգման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter