HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւանում բնակչությամբ առաջինը Շենգավիթն է, իսկ երկրի ամենափոքր քաղաք Դաստակերտում 300 մարդ է ապրում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը՝ 3.275.400 մարդ: Սրանցից 2.096.800-ը քաղաքաբնակներ են, իսկ 1.178.600-ը՝ գյուղաբնակներ: ԱՎԾ-ն պարզաբանում է, որ մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ մարդահամարի պահին ժամանակավոր բացակայողները (սրանք էլ իրենց հերթին մարդահամարի պահին մինչեւ 1 տարով բացակայողներն են):

ԱՎԾ-ի համաձայն՝ մայրաքաղաքում ապրում է 1.128.100 մարդ: Երեւանի վարչական շրջաններից ամենաստվար բնակչությունն ունի Շենգավիթը՝ 148.900 մարդ, երկրորդը Նոր Նորքն է՝ 148.800, այնուհետ Մալաթիա-Սեբաստիան՝ 142.700, ապա Կենտրոնը՝ 131.600: Ամենաքիչ բնակչությունը Նուբարաշենում է՝ 9.900 մարդ:  

ՀՀ մարզերից ամենաբնակեցվածը Արմավիրն է՝ 287.500 մարդ, ապա Կոտայքը՝ 283.700, երրորդը Շիրակն է՝ 282.300 բանկչով, ապա Լոռին՝ 282.000: Ամենաքիչ բնակչությունն ունի Վայոց ձորը՝ 56.100 մարդ: 

ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին ունի 145.800 բնակչություն, Լոռու մարզկենտրոն Վանաձորը՝ 104.800, իսկ երկրի չորրորդ քաղաքը Էջմիածինն է՝ 57.700 բնակչությամբ: Հրազդանն ունի 53.700 բնակիչ, Աբովյանը՝ 47.400, իսկ Կապանը՝ 45.500: Երկրի ամենափոքր քաղաքը Սյունիքի մարզի Դաստակերտ բնակավայրն է, որը չնայած քաղաքի կարգավիճակ ունի, սակայն բնակչությունը ոչ ավել, ոչ պակաս ընդամենը 300 մարդ է: 

Մեկնաբանություններ (2)

Armen
Իսկ ամենամեծ գյուղական համայնքը` Վարդենիկը...
ASTGHIK
enqan el chem havatum et vichakagrutyan@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter