HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտոնություններ են տրամադրվել ձիթապտղի, պանրի և կարագի արտադրությամբ զբաղվող ընկերություններին

Կառավարությունն այսօրվա նիստում թույլատրել է «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պահածոյացված ձիթապտղի արտադրության համար։ 2002 թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Թողարկված արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ։ Նախատեսվում է ստեղծել 31 նոր աշխատատեղ՝ 180-200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 656 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվը «Բիալկա» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի տարբեր տեսակի պանիրների, պանրային մթերքի և կարագի արտադրության համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և արտադրությունն իրականացելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար, կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 450 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter