HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Կոնստատնին Լայկամին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնության պետական վիճակագրության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Գալկինը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ կարևորելով վիճակագրության դերակատարումը երկրի կայուն զարգացման, ինչպես նաև առանցքային բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես ԱՊՀ շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափում վիճակագրության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև տվյալ ոլորտում նորարարությունների ներդրման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել թվային փոխակերպման օրակարգի և վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության ներդաշնակեցման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter