HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրությամբ զբաղվող հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Նրան ուղեկցել է նաև գործարանի երկրորդ սեփականատեր, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, ում պատկանում է գործարանի բաժնետոմսերի 24 տոկոսը: 

Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության արտադրամասերով և լաբորատորիաներով, ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել նորագույն տեխնոլոգիաներով գործող արտադրամասերում արտադրանքի պատրաստման, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներում արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:

Հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունում, որի բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը' հայկական կողմը, թողարկվում են կապարաթթվային կուտակչային մարտկոցներ գրեթե բոլոր տիպի ավտոմոբիլների համար:

Գործում են ձուլման, մածուկապատրաստման և մածուկապատման, էլեկտրոլիտի պատրաստման, ձևավորման և հավաքման, օդի ու ջրի զտման և մշակման արտադրամասեր: Որակի վերահսկման նպատակով այստեղ գործում են ժամանակակից սարքավորումներով հագեցած քիմիական և էլեկտրամեխանիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են համապատասխան փորձարկումներ: 2011թ. մայիսին «Quality Austria» ավստրիական կազմակերպության կողմից «Էլբատ» ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային սերտիֆիկատ:

Ներկայումս ընկերությունում աշխատում է 145 մարդ, որոնցից 90-ն ընդգրկված են հիմնական և օժանդակ արտադրություններում:
Նշենք, որ մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրություն իրականացնող այս ձեռնարկությունը շահագործման է հանձնվել 2010թ. նոյեմբերի 23-ին:

Մեկնաբանություններ (2)

Arkadi
texekutjun
Arkadi
barev Ces ,vortex,vor hasceum e e gtnvum Elbate @nkerutjun@?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter