HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իրանի հավաքականը ավելացված ժամանակում հաղթանակ տարավ Ուելսի նկատմամբ

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեց խմբային փուլի երկրորդ տուրը։ Օրվա առաջին խաղում Իրանի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Ուելսի ընտրանուն։

Ամբողջ խաղի ընթացքում բրիտանացիները գնդակին ավելի շատ էին տիրում, սակայն խաղային առավելություն չունեին։ Դեռ ավելին, Իրանի հավաքականի ֆուտբոլիստները շատ ավելի ագրեսիվ էին գրոհում և արդյունքի հասնելու ավելի շատ շանսեր էին ունենում, քան ուեսլցիները։

Իրավիճակը փոխվեց հանդիպման վերջնամասում։ 85-րդ րոպեին Ուելսի հավաքականի դարպասապահ Ուեյն Հենեսին կոպիտ խաղաց Իրանի հավաքականի խաղացողի դեմ, ինչի համար միանգամից հեռացվեց դաշտից։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում իրանցիները ահռելի ճնշում էին գործադրում Ուելսի դարպասին, և ի վերջո, մրցավարի ավելացրած 9-րդ րոպեին Ռուժբեհ Չեմշին առաջ մղեց Իրանին, իսկ 11-րդ րոպեին Ռամին Ռեզաիանը խփեց երկրորդ գնդակը։

A խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23։00-ին Անգլիայի ազգային հավաքականն ուժերը կչափի ԱՄՆ-ի ընտրանու հետ։

Բացի նշված խաղից, այսօր տեղի կունենան նաև B խմբի հանդիպումները․ 17։00-ին՝ Կատար-Սենեգալ, 20։00-ին՝ Նիդերլանդներ-Էկվադոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter