HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Առաջին քառամսյակի կտրվածքով ՀՀ-ում գրանցված է 66.700 գործազուրկ

Հայաստանում այս տարվա ապրիլին շատացել են գործազուրկները: Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Զբաղվածության պետկան ծառայություն» գործակալության տվյալներով, որոնք այսօր հրապարակել է վիճծառայությունը, մարտ ամսին ՀՀ-ում կար 65.400 գործազուրկ, իսկ ապրիլին այդ թիվն աճել է 1.300-ով եւ դարձել 66.700: Ընդ որում՝ այս վերջիններից 47.000-ը կանայք են, որոնք մարտին 46.300-ն էին:

66.700 գործազուրկներից 22.000-ը ապրում են Երեւանում, մայրաքաղաքն այս ցուցանիշով առաջինն է երկրում: Լոռիում, ըստ պաշտոնական թվերի, ապրում է 9.400 գործազուրկ, իսկ Շիրակում՝ 7.800: Ամենափոքր ցուցանիշը Վայոց ձորում է՝ 800 մարդ: Չնայած այս թվերը պետք է բացատրել բնակչության թվով. մասնավորապես, Երեւանը երկրի ամենամեծ բնակավայրն է, իսկ Վայոց ձորը բնակչության թվով վերջինն է: 

Ըստ նույն վիճակագրության՝ ապրիլին երկրում աշխատանքով է ապահովվել 948 հոգի, մարտին նման բախտի արժանացել է 965 քաղաքացի, փետրվարին՝ 881, հունվարին՝ 659: 

Մեկնաբանություններ (1)

ASR
Եթե մինչև 50000 դրամ աշխատավարձ ստացողը համարվում է ոչ գործազուրկ, ուրեմն ՀՀ-ում վիճակ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter