HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 25-ին Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: 

Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter