HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է ԶՖԳ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը

Նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացավ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև կառավարման կոմիտեի կողմից հաստատվեցին ծրագրի օպերատորի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները։

Նշենք, որ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման՝ 10 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային ծրագիրը միտված է աջակցելու ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի զարգացմանը՝ նպաստելով ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանը և ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը, հողերի կոնսոլիդացիայի արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև ֆերմերների համար խորհրդատվական ծառայությունների և նոր ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter