HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ցանկությունների պատ»

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ծրագրերին հանրության մասնակցությունն առավել ակտիվ դարձնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը և Ամերիաբանկը նախաձեռնել են «Ցանկությունների պատ» ծրագիրը, որի շրջանակում բնակչությանը հնարավորություն է ընձեռվում իրագործել ավելին' մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնելու միջոցով։

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 1–ին' ժամը 15:00–ին, Հյուսիսային պողոտայի (Square 1-ի և Armani խանութ սրահի միջակայքում) և Աբովյան փողոցի հատման հատվածում և կավարտվի հունիսի 15–ին: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքի փոքրիկ բնակիչներին հնարավորություն է տրվում օգտվել ավելին անելու հնարավորությունից և «ցանկությունների պատինե նկարների միջոցով առաջինն արտահայտել մայրաքաղաքն առավել բարետես դարձնելուն ուղղված իրենց ցանկությունները։

Հունիսի 4-ից« ցանկությունների պատերե կտեղակայվեն նաև Կասկադում (Ալեքսանդր Թամանյանի արձանի հարևանությամբ), «Մոսկվա» կինոթատրոնի հարակից «Ազնավուրի» հրապարակում, Կոմիտասի պողոտա–Կասյան փողոց խաչմերուկում և Գարեգին Նժդեհի հրապարակում։ Բոլոր տարածքներում կլինեն գործընթացը համակարգող անձիք:

Ակցիայի ավարտից հետո կուսումնասիրվեն բոլոր առաջարկություններն ու կարծիքները և առավել ուշագրավ ու տպավորիչ ցանկությունները կիրագործվեն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։
Օգտվե՛նք ավելին իրագործելու ազատությունից և ավելի՛ն իրագործենք մեր սիրելի մայրաքաղաքի համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter