HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Լիճք գյուղի մոտակայքում. կան զոհեր և տուժածներ (թարմացված)

ԱԻՆ տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003 թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս. Ա.-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել «BMW» մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ.-ի (ծնված 1989 թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ.-ի (ծնված 1993 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter