HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա:

Պատրիկ Մըրֆիին իր հերթին նշեց, որ ԵԱՀԿ իռլանդական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շփման գծում լարվածության թուլացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկաս կատարելիք այցի օրակարգային հարցերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter