HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Արեւմուտքը պահանջ է դրել ՀՀ իշխանության առաջ

Թերթի տեղեկություններով` Արեւմուտքը Հայաստանի առաջ հստակ պահանջ է դրել, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն քրեական տարրերի հետ այս կամ այն կերպ ասոցացվող պատգամավորներ, ովքեր բիզնես կապերով կամ այլ կերպ սերտաճած են կրիմինալի հետ: Որոշ տեղեկություններով` այս ցանկությունը ձեւակերպվել է ժամանակ առաջ եւ պարբերաբար հիշեցվում է ՀՀ բարձր իշխանության հետ հանդիպման ժամանակ: Հակառակ պարագայում Արեւմուտքը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների արդար ընթացքը: Ի դեպ, ՀՀ իշխանությունն այս առթիվ լուրջ խնդրի առաջ է, քանի որ կրիմինալի հետ ասոցացվող խորհրդարանականների պակաս իշխող ՀՀԿ-ում չկա: ԲՀԿ-ում նույնպես կան քրեական անցյալ ունեցող ու այժմ նրանց հետ ասոցացվող պատգամավորներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter