HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ մրցակցության հարցերով համաշխարհային համաժողովին 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բենուա Կյուրեի հրավերով աշխատանքային այցով մեկնել Է Փարիզ։

ՄՊՀ լրատվականի փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Հանձնաժողովի նախագահը կմասնակցի նաև դեկտեմբերի 1-ից 2-ը Փարիզում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 21-րդ համաշխարհային համաժողովին։

Համաժողովն անցկացվում է «Մրցակցության քաղաքականության նպատակները» խորագրի ներքո, որին մասնակցելու են ՏՀԶԿ (OECD) անդամ և մի շարք այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter