HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկվադորի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆեռնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը ք. Մոսկվա): Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Էկվադորի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության գործում:

Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Էկվադորի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Էկվադորի նորանշանակ դեսպանն իր խոսքում նշել է, որ կներդնի իր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարի Հայաստանն ու Էկվադորը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար՝ ի թիվս այլոց երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի սերտացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացման առնչությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter