HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդը ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար վնասել է ինքն իրեն

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 01։10-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «աջ ծնկահոդի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:

Ոստիկանության հաղորդմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ ժամը 00։20-ի սահմաններում գրպանում եղած ինքնաշեն գրիչ-ատրճանակով անզգուշաբար կրակել է ոտքին:

Դեպքի վայրում՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտ, ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն գրիչ-ատրճանակը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter